ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Քաղաքական հստակ ուղերձները» վիրավորանքի հետ առնչություն չունեն

«Քաղաքական հստակ ուղերձները» վիրավորանքի հետ առնչություն չունեն
15.04.2014 | 16:14

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր անդրադարձել է ՀԱԿ-ի երեկվա հայտարարությանը, որում ասվում էր, թե քառյակի հիմնական խնդիրը այսուհետ պիտի դառնա «Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը»: Հովիկ Աբրահամյանն ասել է, թե չի ընդունում «մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը», նաև նկատել, թե «ծերությունը պետք է արժանապատիվ վայելել»: Այս խոսքերի տակ վարչապետը, ենթադրվում է, նկատի է ունեցել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ընդամենը 69 տարեկան է: Պետք է նկատել, որ ի հակառակ ՀԱԿ-ի, որն իր հայտարարության մեջ զերծ էր մնացել Հովիկ Աբրահամյանի անձին գնահատականներ տալուց, վերջինս բավականին կոշտ է արձագանքել: Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանը, ով քաղաքականության մեջ երկար տարիների փորձ ունի, անշուշտ, գիտեր, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժը իշխող կուսակցության մեկ թեկնածուին մյուսով փոխարինելու փաստը ծափահարություններով չէր ընդունելու: Տրամաբանական է, որ ՀԱԿ-ը գիտակցում է երկու ուժերի (ԲՀԿ, ՀՅԴ)` քառյակից դուրս գալու վտանգը և փորձում է կանխել այն: Այլ հարց է, թե որքանով է պատճառաբանված սույն տրամաբանությունը այս պարագայում. Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն ժողովրդի շահերի հետապնդումը միշտ ծառայեցրել են սեփական բարօրության ամրապնդմանը:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի արձագանքին, այն կարծես շտապողականությամբ է ասվել և որոշակիորեն ոչ տեղին: Կիրակի, ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ներկայացնելով՝ ասել էր. «Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ` կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ»: Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ նշված մտահոգությունները Հովիկ Աբրահամյանը կփարատի «իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով»: Դժվար թե ՀՀ նախագահը «քաղաքական հստակ ուղերձներ» ասելով՝ նկատի ունեցած լիներ ոչ իշխանականներին ուղղվելիք վիրավորանքը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ